tert.am: WCIT 2024-ի շրջանակներում տեղի ունեցած հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում:
Այս մասին այսօր հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Օրենսդրությամբ Երևան քաղաքում հրավառություններն առհասարակ արգելված են, բացառությամբ այն դեպքերի, երբ որ կա քաղաքապետի թույլտվություն:
Կարծում եմ մի քանի օր առաջ տեղի ունեցած համերգի շրջանակներում իրականացված հրավառության արձանագրությունը Ներքին գործերի նախարարության մեր գործընկերների հետ պետք է քննարկել, հասկանալ:
Եվ իրականում դա այն միջոցառումներից մեկն էր, որտեղ որ վստահաբար հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում, բայց քանի որ չի եղել, ես խնդրում եմ, այս արձանագրությունը անպայման կազմենք»,- ասել է նա:
Նշենք, որ հրավառությունը տեղի էր ունեցել Հանրապետության հրապարակում հոկտեմբերի 4-ի՝ WCIT 2024-ի բացման համերգի վերջում։
comment.count (0)