Լաչինը և Մեղրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ կդառնան․ Լավրով |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է, թե վաղվա ԱՊՀ նիստում ինչ փաստաթղթեր են դիտարկելու կազմակերպության անդամ երկրների ղեկավարները։

«Առանձին որոշմամբ առաջարկվում է հաստատել ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները․ հաջորդ տարի դա կլինի ադրբեջանական Լաչինը, 2026 թվականին՝ հայկական Մեղրին, իսկ 2027 թվականին՝ բելառուսական Մոլոդեչնոն»,- ասել է Լավրովը։

Նա նշել է, որ քննարկման է ներկայացվելու նաև կոչի նախագիծ՝ ուղղված Համագործակցության ժողովուրդներին և միջազգային հանրությանը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի գալիք 80-ամյակի կապակցությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն