ՌԴ նախագահ Պուտինը Մոսկվայում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ բազմաթիվ հեռանկարային նախագծեր ունեն․ «Բազմաթիվ լավ, հետաքրքիր նախագծեր կան ինչպես էներգետիկայի, այնպես էլ ենթակառուցվածքների զարգացման ոլորտում, և դրանք բոլորը խոստումնալից են, բոլորն էլ իրական, կենդանի նախագծեր են՝ երկկողմ և բազմակողմ»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
Ալիևը նշել է, որ Պուտինի՝ Բաքու պետական այցից հետո երկկողմ հարաբերությունների դինամիկան բավականին նկատելի է․ «Եղել են բազմաթիվ շփումներ տարբեր կառույցների ներկայացուցիչների, այդ թվում՝ կառավարության անդամների մակարդակով»,- ասել է Ալիևը։
comment.count (0)