Հայաստանի կողմից հարավկորեական տանկերի գնման լուրի սկզբնաղբյուրը ադրբեջանական է
 |civilnet.am|
20:02 - 08 հոկտեմբերի, 2024

Հայաստանի կողմից հարավկորեական տանկերի գնման լուրի սկզբնաղբյուրը ադրբեջանական է |civilnet.am|

civilnet.am: «Արմենպրես» պետական գործակալությունը հոկտեմբերի 7-ին գրել է, թե Հայաստանը դիտարկում է հարավկորեական K2 «Սև Հովազ» մարտական տանկերի ձեռքբերման հնարավորությունը։

Լրատվամիջոցը որպես աղբյուր նշել է Army Recognition պաշտպանական նորությունների հարթակը, որն էլ իր հերթին հղում է արել հարավկորեական «Չոսուն Բիզ» լրատվամիջոցին։

«ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է սեպտեմբերի 9-ին և 10-ին Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարության և արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված արհեստական բանականությանն առնչվող բարձր մակարդակի հանդիպմանը և բանակցություններ սկսել հարավկորեական զենքի մատակարարման շուրջ՝ հատուկ հետաքրքրություն ցուցաբերելով K2 տանկի նկատմամբ»,- նշվում է «Արմենպրեսի» հոդվածում։

Այս տեղեկությունը տարածել են նաև News.amFactor.amTert.amAuroranews.amSputnik ԱրմենիաLurer.comRadarArmeniaArmday.amFreenews.am1-in.am կայքերը, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը և այլ լրատվամիջոցներ։ Այս կայքերի մեծամասնութունը հղում են արել «Արմենպրես»-ին։

Ինչպե՞ս տարածվեց այս տեղեկատվությունը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 8-10-ը պաշտոնական այցով Հարավային Կորեայում էր՝ մասնակցելու «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» միջազգային գագաթնաժողովին: Ո՛չ հայկական, ո՛չ հարավկորեական կողմից որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել զինտեխնիկայի ձեռքբերման շուրջ բանակցությունների վերաբերյալ:

Այցից օրեր անց՝ սեպտեմբերի 12-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության ոչ պաշտոնական խոսափողը համարվող Caliber.az-ն իր «վստահելի աղբյուրների» վկայակոչմամբ հայտնել էր, թե հայաստանյան պաշտոնական պատվիրակությունը՝ նախարար Պապիկյանի գլխավորությամբ, Սեուլում բանակցել և իբր պայմանավորվածություն է ձեռք բերել հարավկորեական զինատեսակների ձեռքբերման վերաբերյալ։

Շաբաթներ անց՝ հոկտեմբերի 4-ին, հարավկորեական Biz.chosun.com լրատվամիջոցը նույնպես գրել էր հայկական կողմի և հարավկորեական իշխանությունների միջև տանկերի ձեռքբերման շուրջ բանակցությունների մասին: Սակայն Chosun Biz-ը հղում է արել ադրբեջանական Caliber.az-ի հրապարակմանը՝ սխալմամբ այն ներկայացնելով հայկական լրատվամիջոց:

Հարավկորեական թերթը գրել էր. «Վկայակոչելով ազդեցիկ աղբյուրներ՝ հայկական լրատվամիջոց Caliber-ը հաղորդում է, որ նախարար Պապիկյանը Կորեական զենքի մատակարարման շուրջ բանակցություններ է վարել Սեուլում հանդիպմանը մասնակցելուց առանձին»:

Նույն օրը հայկական բազմաթիվ լրատվամիջոցներ, այդ թվում՝ պաշտոնական «Արմենպրես» գործակալությունը, սկսեցին տարածել տեղեկատվությունը՝ հղում անելով Army Recognition հարթակին՝ կրկին առանց տեղեկատվության սկզբնաղբյուրը պարզելու:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել