Ֆրանսիայի Ազգային ժողովում ձախողվել է Բարնիեի կառավարությանն անվստահություն հայտնելու քվեարկությունը
 |1lurer.am|
12:42 - 09 հոկտեմբերի, 2024

Ֆրանսիայի Ազգային ժողովում ձախողվել է Բարնիեի կառավարությանն անվստահություն հայտնելու քվեարկությունը |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը դեմ է քվեարկել վարչապետ Միշել Բարնիեին և նրա կառավարությանն անվստահություն հայտնելուն, Բարնիեի կաբինետը շարունակում է կառավարել, հայտարարել է խորհրդարանի ստորին պալատի նախագահ Յաել Բրոն-Պիվեն։

«Նոր ժողովրդական ճակատ» (NFP) ձախ կոալիցիայի նախաձեռնությամբ ձեռնարկված քվեարկությունը, որը ստորագրել էր 192 պատգամավոր, նպատակ ուներ չճանաչել նախագահ Էմանուել Մակրոնի կողմից Բարնիեի և նրա կառավարության նշանակումը, որը ձախերը գնահատում են «օրենսդիր ընտրության արդյունքի ժխտում»: Նրանց համոզմամբ, նախագահը պետք է վարչապետ նշանակեր «Նոր Ժողովրդական ճակատի» ներկայացրած թեկնածուին, քանի որ Ազգային ժողովում կոալիցիան ամենաշատ տեղերն էր ստացել:

Միաժամանակ նշվում է, որ անվստահության քվեն չէր կարող իրականացվել առանց ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորման» ձայների աջակցության։ Կուսակցության խորհրդարանական խմբակցությունը նախապես հայտարարել էր, որ այս փուլում կողմ չի քվեարկելու կառավարությանն անվստահություն հայտնելու նախագծին։

Անվստահության քվեն հաստատելու համար անհրաժեշտ է հավաքել 289 ձայն, մինչդեռ կողմ էր քվեարկել 197 պատգամավոր։

Ավելի վաղ Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների համաժողովը մերժել էր ձախերի մեկ այլ նախագիծ՝ Մակրոնին իշխանությունից հեռացնելու բանաձևը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել