Երևան-Սևան ճանապարհին GAZel-ը կողաշրջվել է. կան տուժածներ և 1 զոհ
16:32 - 09 հոկտեմբերի, 2024

Երևան-Սևան ճանապարհին GAZel-ը կողաշրջվել է. կան տուժածներ և 1 զոհ

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:56-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին GAZel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Թ.) կողաշրջվել է:

Նախնական տվյալներով` կան տուժածներ և 1 զոհ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել