Փրկարար ծառայությունից հայտնում են, որ «GAZel»-ի վթարի հետևանքով կա 7 տուժած և 2 զոհ: Տուժածներից հինգի առողջական վիճակը գնահատվել է ծանր, մյուս երկուսինը (Մ․ Ա․, ծնված 1965 թ․ և Ս․ Մ․, ծնված 2009թ․)՝ կայուն ծանր։
Մեքենան սպասարկել է Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին։
Ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել էր, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «GAZel» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել։ Վթարի մասին ահազանգը ստացվել է այսօր ժամը 14:56-ին։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ:
comment.count (0)