Նոր մանրամասներ՝ Իջևան-Դիլիջան-Երևան միկրոավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի մասին 
 |factor.am|
13:17 - 10 հոկտեմբերի, 2024

Նոր մանրամասներ՝ Իջևան-Դիլիջան-Երևան միկրոավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի մասին |factor.am|

factor.am: Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի վթարի հետևանքով 4 տուժածի վիճակը կայուն ծանր է,  մեկինը՝ միջին ծանրության, իսկ մյուսինը՝ ծանր անկայուն: Անչափահասի առողջական վիճակն էլ գնահատվում է բավարար։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հիշեցնենք, որ երեկ Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի վթարի հետևանքով կա 7 տուժած և 2 զոհ, նրանցից 1-ը մահացել է դեպքի վայրում, մյուսը՝ հիվանդանոցում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել