Էրեբունի-Երևան 2806-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ ս.թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 21:00-ն փակ է լինելու «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմացի հրապարակը: Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Ըստ այդմ՝ Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ. 18, 38, 56 երթուղիների աշխատանքը ժամանակավորապես կկազմակերպվի Ազատամարտիկների, Նորաշենի փողոցներով մինչև Գ. Մահարու փողոց, այնուհետև՝ գործող ուղեգծերով:
Նույն ժամանակահատվածում կդադարեցվի տրոլեյբուսային հ.2 երթուղու աշխատանքը, իսկ հ.2 «Ա» երթուղու աշխատանքը կկազմակերպվի բնականոն ռեժիմով:
Ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:
comment.count (0)