Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Պրահա, այնուհետև Բեռլինում կունենա աշխատանքային հանդիպումներ
17:54 - 11 հոկտեմբերի, 2024

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Պրահա, այնուհետև Բեռլինում կունենա աշխատանքային հանդիպումներ

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահա, որտեղ կմասնակցի «Ֆորում 2000» կոնֆերանսին: Կոնֆերանսը կրում է «Ժողովրդավարության վճռականության և կայունության ապացուցում» խորագիրը: Քարտուղար Գրիգորյանը կունենա նաև աշխատանքային հանդիպումներ:
 
Ինչպես հայտնում են Անվտանգության խորհրդից, Արմեն Գրիգորյանը նաև կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլին, որտեղ ևս նախատեսված են աշխատանքային հանդիպումներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել