Արցախի նախկին ղեկավարները, որոնք ապօրինի կալանավորված են Ադրբեջանում, կշարունակեն մնալ կալանքի տակ։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ հաղորդագրության` երկարաձգվել է Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, նախկին արտգործնախարար նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, գեներալ Դավիթ Մանուկյանի և մյուսների կալանքի ժամկետը։
comment.count (0)