Գլոբալ փոփոխությունները «Խաղաղության խաչմերուկ» նախագծին տալիս են համաշխարհային նշանակություն. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|
11:49 - 12 հոկտեմբերի, 2024

Գլոբալ փոփոխությունները «Խաղաղության խաչմերուկ» նախագծին տալիս են համաշխարհային նշանակություն. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ժամանակի հետ ձեռք է բերում ավելի համաշխարհային նշանակություն:

Նման համոզմունք հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի շրջանակում: 

Փաշինյանը խոսեց այն մասին, թե ինչու է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը գնալով մեծանում:

«Մենք, որպես կանոն, նախագիծն ընկալում ենք ռեգիոնալ տրամաբանության մեջ, բայց գլոբալ փոփոխությունները «Խաղաղության խաչմերուկ» նախագծին տալիս են համաշխարհային նշանակություն»,-ասաց վարչապետը:

Նա ընդգծեց՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով խնդիրներ են առաջացել ապրանքների և ուղևորների հոսքի տեսակետից: Փաշինյանը հիշեցրեց՝ արդյունաբերական գերզարգացած շրջաններից մեծ հոսքեր են ուղղված եղել Եվրոպա, ընդ որում՝ այդ հոսքերի մեծ մասը Ռուսաստանով ընթացել է դեպի Արևմուտք: 

«Ռուսաստան-Արևմուտք սահմանի անցանելիությունն էականորն նվազել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, սանկցիաների և քաղաքական հարաբերությունների բարդացման պատճառներով:  Եվ մենք տեսնում ենք, որ խնդիր է առաջանում հարյուրավոր միլիարդ դոլարների ապրանքների հոսքի ճանապարհին: Սա է պատճառը, որ հարյուրավոր միլիարդների ապրանքներ այժմ նոր ուղիներ են փնտրում դեպի ամենամեծ շուկաներ հոսելու համար»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ ապրանքների շարժը միակողմանի չէ, ինչպես արևելքից դեպի արևմուտք, այնպես էլ արևմուտքից դեպի արևելք է: Հիմա հարյուր միլիարդավոր դոլարների ապրանքներ ճանապարհ են փնտրում դեպի արևմուտք:

«Ահա սա է պատճառը, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ժամանակի հետ ռեգիոնալ իմաստից ավելի ձեռք է բերում համաշխարհային նշանակություն»,–ասաց վարչապետը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել