Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան
12:42 - 12 հոկտեմբերի, 2024

Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան։ Այս մասին հայտնում են ՀՀ 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանի գրասենյակից։ 

Ղազախստանի նախագահի՝ Ակորդա նստավայրում երկու երկրների նախագահները բանակցություններ կվարեն և կքննարկեն հայ-ղազախական համագործակցության զարգացման օրակարգին առնչվող հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել