azatutyun.am: Ադրբեջանի ռազմական գերատեսչությունում պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Հասանովը «կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ զորքերի մարտունակությունը բարձր մակարդակի պահպանելու, զգոնությունը բարձրացնելու ուղղությամբ, ինչպես նաև պատրաստ լինել պայմանական սահմանին ռևանշիստական ուժերի բոլոր հնարավոր սադրանքների դեմ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու գործում»։
Այլ մանրամասներ չի հաղորդվում։
comment.count (0)