Չի կարելի եռակողմ հայտարարության մի կետը վերցնել և ծածանել, որովհետև այն ունի 9 կետ. Նիկոլ Փաշինյան
 |1lurer.am|
14:47 - 12 հոկտեմբերի, 2024

Չի կարելի եռակողմ հայտարարության մի կետը վերցնել և ծածանել, որովհետև այն ունի 9 կետ. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Ո՞վ պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության տարածքում կապուղիների անվտանգությունը: Թեմային ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի» կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում՝ խոսելով Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրացրած հարցի վերաբերյալ: 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ փորձ է արվում ներկայացնել և հղում անել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ ասելու համար, թե հայտարարության 9-րդ կետով կապուղիների անվտանգությունը արտապատվիրակված է Ռուսաստանի Դաշնությանը:

Վարչապետը ևս մեկ անգամ մեջ բերեց եռակողմ  հայտարարության 9-րդ կետը, որում ասվում է՝ ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերը:

«Ադրբեջանից շատ հաճախ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե 9-րդ կետը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի հետ կապի մասին է, ինչն այդպես չէ: Չի կարելի եռակողմ հայտարարության մի կետը վերցնել և ծածանել, որովհետև եռակողմ հայտարարությունը ունի 9 կետ: Իսկ հիմա եկեք անդրադառնանք մյուս կետերին. իսկ որտե՞ղ է հիմա Լաչինի միջանքը, որտե՞ղ են խաղաղապահները, որոնք եռակողմ հայտարարության համաձայն՝ պետք է տեղակայված լինեին Լեռնային Ղարաբաղում, որտե՞ղ է եռակողմ հայտարարության 7-րդ կետը, որում ասվում է՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից շրջաններ: Ինչո՞ւ դա տեղի չի ունենում: Էլ չեմ ասում՝ իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում:

Ադրբեջանը շատ է թմբկահարում, և մենք հասկանում ենք անհետ կորածների խնդիրը, բայց ՀՀ-ն այսօր շուրջ 1000 անհետ կորած մարդ ունի, ցուցակ ունի, որոնց ճակատագիրը նույնպես պետք է պարզաբանել: Մենք այսօր գերեվարված անձինք ունենք 2020 թվականից, որոնք 2020-ից մինչ օրս գտնվում են գերության մեջ»,- ասաց վարչապետը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել