ԱԳ նախարարի տեղակալը ընդունել է Հունգարիայի խորհրդարանի բարեկամական խմբի պատվիրակությանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հունգարիայի խորհրդարանի Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Միհայ Բալլայի ղեկավարած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով հարաբերությունների հետագա զարգացման անհրաժեշտությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Ընդգծվել է այս ուղղությամբ միջխորհրդարանական կապերի դերն ու ակնկալիքները, երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջոցով նախաձեռնությունների իրականացման կարևորությունը:
Կողմերը անդրադարձ են կատարել Հայաստան-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի մի շարք հարցերի՝ հաշվի առնելով նաև ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահությունը։
Մտքեր են փոխանակվել նաև միջազգային օրակարգին առնչվող արդի հարցերի շուրջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն