Հոկտեմբերի 9-ին Աբու Դաբիի առևտրի պալատում կայացել է Հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը:
11:20 - 13 հոկտեմբերի, 2024

Հոկտեմբերի 9-ին Աբու Դաբիի առևտրի պալատում կայացել է Հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը:

Հոկտեմբերի 9-ին Աբու Դաբիի առևտրի պալատում կայացել է Հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Համաժողովին ընդառաջ կայացել է հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանի և ԱՄԷ ֆեդերալ առևտրի պալատի գլխավոր քարտուղար Հումայդ բին Սալեմի հանդիպումը: Ներկա են եղել նաև ԱՄԷ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ, միջազգային առևտրի հարցերով նախարարի տեղակալի օգնական Ջումա Մոհամեդ Ալ Կայթը, Աբու Դաբիի առևտրի և արդյունաբերության պալատի տնօրեն Ահմեդ Խալիֆա Ալ Կուբայսին, ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը և Հայաստանում ԱՄԷ դեսպան Նարիման Ալ Մուլլան:

Զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության տպավորիչ աճը, որն արդեն հատել է 4,2 մլրդ ԱՄՆ դոլարի շեմը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել