ՀՖՖ նախագահը պետք է հեռանա. ՖԱՖ-ի հայտարարությունը
09:30 - 14 հոկտեմբերի, 2024

ՀՖՖ նախագահը պետք է հեռանա. ՖԱՖ-ի հայտարարությունը

ՀՖՖ նախագահը պետք է հեռանա: Այս մասին հայտարարություն են տարածել ՖԱՖ-ից:

«Մենք գիտեինք, որ այս խաղից հետո, վատ արդյունքի դեպքում, մարզիչը հրաժարական է տալու:

Մենք ինչպես 9 տարի առաջ,  հավաքվել  ենք այստեղ, ունենք հարցեր, և պարզաբանումներ ունենք ստանալու ՀՖՖ նախագահից:

 

Ցանկացած ֆեդերացիայի պետք է ժամանակ տալ, բայց ֆեդերացիան կարող է սխալվել մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ: Մենք ուզել ենք ամեն ինչ անենք, որ լավ լինի: Բայց եկել ենք այն իրավիճակին, որ ՀՖՖ նախագահը նույնիսկ չի գալիս մեր հետ հանդիպելու: Եվ այս դեպքը առաջին անգամը չի: Այս պարագայում մենք կարծում ենք, որ ՀՖՖ նախագահը պետք է հեռանա»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հաղորդել էինք, որ Հայաստան- Հյուսիսային Մակեդոնիա (0-2) հանդիպումից հետո Ալեքսանդր Պետրակովն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել