tert.am: Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի նման ռեժիմների միջև դաշինքը խորանում է: Խոսքն այլևս միայն զենքի տեղափոխման մասին չէ, այլ իրականում Հյուսիսային Կորեայից մարդկանց` օկուպացիոն ռազմական ուժերի (նկատի ունի ՌԴ զինուժը-Խմբ.) շարքեր տեղափոխման մասին է. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Ակնհայտ է, որ նման պայմաններում մեր հարաբերությունները գործընկերների հետ պետք է էլ ավելի զարգանան։ Առաջնագիծն ավելի մեծ աջակցության կարիք ունի», - ասել է Զելենսկին:
Նրա պնդմամբ՝ պետք է մեծացնել ճնշումը ՌԴ-ի վրա:
«Ճնշումը պետք է ավելի ուժեղ լինի, քան Ռուսաստանը կարող է դիմակայել: Եվ դա ավելի մեծ պատերազմ կանխելու մասին է: Իսկական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով, և ամբողջ հաջորդ շաբաթը նվիրված կլինի մեր գործընկերների հետ աշխատելուն՝ հանուն այդպիսի ուժի, հանուն իսկական խաղաղության», - ասել է Զելենսկին:
comment.count (0)