Բորելը հայտնել է Իսրայելին զենքի մատակարարումների հարցում ԵՄ-ում առկա տարաձայնությունների մասին |armenpress.am|
13:00 - 14 հոկտեմբերի, 2024

Բորելը հայտնել է Իսրայելին զենքի մատակարարումների հարցում ԵՄ-ում առկա տարաձայնությունների մասին |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունում սուր տարաձայնություններ են ծագել Իսրայելին զենքի մատակարարումների դադարեցման հարցի շուրջ. ԵՄ մի շարք երկրներ, հակառակը, հանդես են գալիս մատակարարումների ավելացման օգտին։

Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը ժամանելուն պես։

«Այդ (խմբ.՝ Իսրայելին զենքի մատակարարումների) խնդիրը մնում է ազգային իրավասությունների շրջանակում։ Անդամ երկրներն այս հարցում լուրջ տարաձայնություններ ունեն: Եվրամիության մի շարք երկրներ, ընդհակառակը, հանդես են գալիս մատակարարումների ավելացման օգտին: Մենք դա կքննարկենք, բայց ես արդյունք չեմ ակնկալում», - ասել է նա:

Բորելը նաև քննադատել է Իսրայելի կողմից ՄԱԿ-ի խաղաղապահների դիրքերի գնդակոծումը՝ դա անվանելով «լիովին անընդունելի»։

Լյուքսեմբուրգում հոկտեմբերի 14-ին անցկացվում է ԵՄ խորհրդի արտաքին գործերի նախարարների նիստը, որի ընթացքում նախատեսվում է քննարկել Ուկրաինային Եվրամիության և նրա անդամ երկրների ռազմական աջակցությունը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել