azatutyun.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (ՀՖՖ) նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Ֆեդերացիայից։
Իսկ թե ազգային հավաքականի մարզչի պաշտոնից Ալեքսանդր Պետրակովին հեռացնելուց հետո կան արդյոք արդեն նոր մարզչի թեկնածուներ, կառույցից փոխանցեցին. - «Թեկնածուների լայն շրջանակ արդեն իսկ քննարկվում է, բայց որևէ հստակություն այս կապակցությամբ դեռևս չկա»։
Պետրակովը հավաքականի մարզչի պաշտոնից հեռացվեց ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի՝ երեկ կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո, որն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 0:2 հաշվով:
Ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների «Հայկական առաջին ճակատ»-ը՝ ՖԱՖ-ը և մի քանի ակումբների ֆան ակումբներ, մինչդեռ, պահանջում են Ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։
comment.count (0)