Սամվել Բալասանյանի ընտանիքին առնչվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալված անձինք ազատ են արձակվել։
«Ինֆոքոմ»-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը, սակայն, մերժվել է։
Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի նկատմամբ ընտրվել է տնային կալանքը՝ 70 միլիոն դրամ գրավի հետ համակցությամբ, Գյումրու քաղաքապետի տեղակալ Սուրեն Ջանոյանի նկատմամբ՝տնային կալանքը՝ 20 միլիոն դրամ գրավի հետ համակցությամբ։ Ռուբեն Սանոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Նրանց հետ փոխկապակցված եւս մեկ անձի նկատմամբ եւս տնային կալանք է ընտրվել՝ 20 միլիոն դրամ գրավի հետ միասին։
Քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնեցին միայն, որ վարույթի շրջանակում եղել են ձերբակալվածներ, կան մեղադրյալներ, մանրամասները կհաղորդվեն պաշտոնանական հաղորդագրությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի նախկին քաղաքապետի որդու գործի շրջանակներում կան նոր ձերբակալվածներ։
Օրեր առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել էր Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը, որը կասկածյալ է իր և իր մերձավոր ազգականին առնչվող կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակում։ «Ազատության» փոխանցմամբ՝ նրա խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի գրավի դիմաց։
comment.count (0)