armenpress.am: ԵՄ-ն որոշել է Ուկրաինայում իր ռազմական առաքելության մանդատը երկարաձգել երկու տարով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում։
«Մենք որոշել ենք, որ Ուկրաինայում մեր առաքելության մանդատը կերկարաձգենք երկու տարով»,- ասել է նա։
comment.count (0)