Հայտնի են Երևանի ավագանու մանդատներից վաղաժամկետ զրկված անդամներին փոխարինողները |armenpress.am|
11:21 - 15 հոկտեմբերի, 2024

Հայտնի են Երևանի ավագանու մանդատներից վաղաժամկետ զրկված անդամներին փոխարինողները |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար է ընտրվել Արամ Թորոսյանը։

Այս մասին Երևանի ավագանու հոկտեմբերի 15-ի նիստում տեղեկացրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա հավելեց, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 11-ի արձանագրության համաձայն՝ «Հանրային ձայն» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատներն էլ տրվել են կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուներ Լուսինե Բադալյանին և Դիանա Ալեքյանին։ 

Իր դիմումի համաձայն՝ Դիանա Ալեքյանը դուրս է եկել«Հանրային ձայն» խմբակցության կազմից՝ պահպանելով ավագանու անդամի իր լիազորությունները։

«Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատն էլ տրվել է ընտրացուցակի հերթական հաջորդ թեկնածու Վահագն Իսոյանին, ով դիմում է ներկայացրել ավագանու անդամի  իր լիազորությունները դադարեցնելու մասին։ 

Համաձայն ԿԸՀ-ի արձանագրության՝ լիազորությունները դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է կուսակցության ընտրացուցակի հաջորդ թեկնածու Մուշեղ Հակոբյանին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել