Նեթանյահուն Բայդենին ասել է, որ Իսրայելը չի ​​հարվածի Իրանի նավթի և միջուկային օբյեկտներին․ WP
 |azatutyun.am|
11:31 - 15 հոկտեմբերի, 2024

Նեթանյահուն Բայդենին ասել է, որ Իսրայելը չի ​​հարվածի Իրանի նավթի և միջուկային օբյեկտներին․ WP |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ասել է, որ Իսրայելը ձգտում է հարվածել Իրանի ռազմական և ոչ թե միջուկային կամ նավթային օբյեկտներին, հաղորդում է Washington Post-ը՝ վկայակոչելով երկու պաշտոնյաների:

Ըստ լրատվամիջոցի՝ Նեթանյահուն այս մասին Բայդենին ասել է անցած շաբաթ կայացած հեռախոսազրույցի ժամանակ, երբ կողմերը քննարկել են հոկտեմբերի 1-ին Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռներին Իսրայելի արձագանքը։

Պաշտոնյաներից մեկը Washington Post-ին ասել է, որ Իսրայելի վարչապետը համաձայնել է հարձակումը պլանավորել այնպես, որ դա չազդի ԱՄՆ գալիք ընտրությունների վրա։

Նշվում է, որ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները կարող են բարձրացնել նավթի գները, որն էլ հնարավոր է վնասի փոխնախագահ Քամալա Հարիսի հնարավորությունները բենզինի գներից դժգոհ ընտրողների շրջանում:

Պաշտոնյայի խոսքով՝ Իսրայելի պատասխան գործողությունը տեղի կունենա նոյեմբերի 5-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել