armenpress.am: Հայաստանում 47 ոստիկան թմրամիջոց օգտագործելու պատճառով հեռացվել է աշխատանքից:
Այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումներում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցերին:
Նախարարը հիշեցրեց, որ սկսել են ոստիկանության ծառայողների ատեստավորումը:
«Ցանկացած ոստիկան մինչև ատեստավորում անցնելը պարտադիր պետք է անցնի թմրամիջոցների օգտագործման հետ կապված թեստը: Մենք թմրամիջոց օգտագործելու պատճառով համակարգից հեռացրել ենք ոստիկանության 47 ծառայողի»,-ասաց Ղազարյանը:
comment.count (0)