Իտալիայի մրցակցային մարմնի նախագահի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է. ստորագրվել է համագործակցության հուշագիր
16:12 - 15 հոկտեմբերի, 2024

Իտալիայի մրցակցային մարմնի նախագահի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է. ստորագրվել է համագործակցության հուշագիր

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի հրավերով աշխատանքային այցով Երևան է ժամանել Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելլի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, այցի շրջանակում այսօր տեղի է ունեցել երկկողմ հանդիպում, որին հաջորդել է մրցակցության և սպառողների պաշտպանության օրենսդրության կիրարկման և քաղաքականության ոլորտում համագործակցության վերաբերյալ  հուշագրի ստորագրման արարողությունը:

«Ձեր այցը  շեշտադրում է մեր երկու գերատեսչությունների միջև խորացող համագործակցությունը, որը նաև փաստվեց այսօր ստորագրված հուշագրով: Վստահ եմ, որ այն ուղի կհաթի առաջիկայում էլ ավելի ակտիվ և առարկայական համագործակցության զարգացման համար»,-նշել է ՄՊՀ նախագահը: Գեղամ Գևորգյանը հատկապես կարևորել է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Իտալիայի առաջավոր փորձը:

Ռոբերտո Ռոստիչելլին իր խոսքում նշել է, որ Իտալիայի մրցակցային մարմինը բարձր է գնահատում վերջին տարիներին Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ջանքերը, որոնք հնարավորություն են ընձեռել ակտիվացնելու կառույցի գործունեությունը և ներկայացվածությունը միջազգային մակարդակում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել