Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի11-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Ուրարտու»-ն և Չարենցավանի «Վան»-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ուրարտու-1» մարզադաշտում կայացած խաղում տան տերերի` «Ուրարտու»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց երեք գնդակ ուղարկել «Վան»-ի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը:
«Ուրարտու»-ից աչքի ընկան Սերգեյ Մկրտչյանը, Իվան Իգնատևը, Արտյոմ Պոլյարուսը, իսկ «Վան»-ից` Իզուչուկվու Օկոնկվոն:
Հայաստանի առաջնությունում այս տուրի շրջանակներում կկայանան նաև «Շիրակ»-«ՎեստԱրմենիա», «Արարատ-Արմենիա»-«Արարատ», «Գանձասար»-ԲԿՄԱ խաղերը: Առավել վաղը կայացած խաղում «Նոա»-ն 0:6 հաշվով առավելության էր հասել «Ալաշկերտ»-ի նկատմամբ:
comment.count (0)