«Պատասխանատվության ժամը հեռու չէ». Բագրատ սրբազանն Աժ-ում ելույթ ունեցավ
 |azatutyun.am|
15:41 - 17 հոկտեմբերի, 2024

«Պատասխանատվության ժամը հեռու չէ». Բագրատ սրբազանն Աժ-ում ելույթ ունեցավ |azatutyun.am|

azatutyun.am: Փաշինյանի կառավարության հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը խորհրդարանում ելույթ է ունեցել։

Նա մասնակցում է Անկախության հռչակագրի թեմայով ընդդիմության հրավիրած լսումներին։

«Այո՛, այս փուլում մենք չհաջողեցինք, սակայն այս պայքարի ընթացքը շարունակվում է հակառակ բոլոր տեսակի մարդկային տկարությունների, շահերի ու խարդավանքների, որովհետև այս պայքարն այս անպատիվ ընթացքը կանգնեցնելու և մեր պետականությունը վերականգնելու մասին է»,- Աժ ամբիոնից հայտարարց Բագրատ սրբազանը։ 

Շարժման առաջնորդը նշեց, թե իր սկսած պայքարի արդյունքում է կանգնել իշխանության հաջորդ ծրագիրը, հետաձգվել սահմանզատման ու սահմանագծման կանոնադրությունը, որ շուտով խորհրդարանում քննարկվելու է։

«Այո՛, մենք այս պահին չհաջողեցինք կանգնեցնել Կիրանց-Ոսկեպարի հատվածի հանձնման աղետը, բայց, կարծում եմ, այս ընթացքում հաջողեցինք կանգնեցնել կամ հետաձգել այն ընթացքը, որը պարունակում էր, այսպես կոչված, անկլավների հանձնում ու նոր տարածքների զիջում, և այս աշխատանքային կանոնակարգ կոչվածը, որը նախատեսվում էր ստորագրել մայիս-հունիս ամիսներին, ինչու չէ, նաև Ադրբեջանի պարտադրած սահմանադրական փոփոխությունների դավադիր ծրագիրը», - հայտարարեց Գալստանյանը։

Բագրատ սրբազանը դիմեց Փաշինյանի թիմակիցներին, թե պատասխանատվության ժամը մոտ է։

«Պատասխանատվության ժամը հասնելու է և, վստահեցնում եմ, այն հեռու չէ։
«Այո՛, մենք այս պահին չհաջողեցինք կանգնեցնել Կիրանց-Ոսկեպարի հատվածի հանձնման աղետը, բայց, կարծում եմ, այս ընթացքում հաջողեցինք կանգնեցնել կամ հետաձգել այն ընթացքը, որը պարունակում էր, այսպես կոչված, անկլավների հանձնում ու նոր տարածքների զիջում, և այս աշխատանքային կանոնակարգ կոչվածը, որը նախատեսվում էր ստորագրել մայիս-հունիս ամիսներին, ինչու չէ, նաև Ադրբեջանի պարտադրած սահմանադրական փոփոխությունների դավադիր ծրագիրը», - հայտարարեց Գալստանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել