ՀՀ-ն երկարաձգում է ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու վերաբերյալ |armenpress.am|
16:26 - 17 հոկտեմբերի, 2024

ՀՀ-ն երկարաձգում է ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ պաշտպանության անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ««ՀՀ կառավարության  և ԱՄՆ կառավարության միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» համաձայնությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծին։ Հոկտեմբերի 17-ին նախագիծն առաջին ընթերցմամբ ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

Նա հիշեցրեց, որ 2000 թվականի հուլիսի 24-ին Վաշինգտոնում ստորագրվել է ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև համաձայնագիր` զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, ինչպես նաև այդպիսի զենքի հետ անմիջականորեն կապված տեխնոլոգիաների, նյութերի, գիտելիքների ու փորձի տարածմանը հակազդելու, միջուկային, կենսաբանական և քիմիական զենքերի, ինչպես նաև այդպիսի զենքերին անմիջականորեն վերաբերող հումքի չարտոնված փոխանցումը, տարանցումը, փոխադրումը կանխելու նպատակով:

Նրա խոսքով՝ համաձայնագիրը կնքվել է 7 տարի ժամկետով, որի գործողության ժամկետն արդեն երկու անգամ երկարաձգվել է:

«2024 թվականի մայիսի 2-ին Երեւանում ստորագրվել է համաձայնագրի գործողության ժամկետը 7 տարի ժամկետով՝ մինչև 2030 թվականի նոյեմբերի 30-ը երկարաձգելու մասին համաձայնություն»,- ասաց Սարգսյանը։

Մանրամասն ներկայացնելով համաձայնագրով սահմանված և նախատեսվող կարգն ու պայմանները՝ հիմնական զեկուցողն առաջարկեց կողմ քվեարկել նախագծին:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանն ընդգծեց, որ նախագծում առկա չեն խնդրահարույց կետեր և առաջարկեց կողմ քվեարկել նախագծին։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել