hetq.am: Ֆրանսիան իր տարածքում հոկտեմբերի 24-ին կանցկացնի Լիբանանին նվիրված միջազգային համաժողով: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ֆրանսիան հոկտեմբերի 24-ին Լիբանանին նվիրված միջազգային համաժողով կանցկացնի»,- նշել է Ֆրանսիայի առաջնորդը։ Նրա պնդմամբ՝ խոսքը բացառապես հումանիտար բնույթի միջոցառման մասին է։
Մակրոնի խոսքով՝ խոսքը հարյուր հազարավոր մարդկանց մարդասիրական օգնություն տրամադրելու մասին է, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները իսրայելական գործողությունների պատճառով:
Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ տարաձայնություններին: Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան աջակցում է Հրեական պետությանը, «սակայն այդ հանգամանքն իրեն չի զրկում Իսրայելի կառավարության ղեկավարի հետ չհամաձայնելու իրավունքից»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)