Մոլդովայում ընտրություններ են ու Եվրամիությանն անդամակցելու հանրաքվե
 |azatutyun.am|
11:10 - 20 հոկտեմբերի, 2024

Մոլդովայում ընտրություններ են ու Եվրամիությանն անդամակցելու հանրաքվե |azatutyun.am|

azatutyun.am: Կիրակի Մոլդովայում նախագահական ընտրություններ են։ Ընտրություններին զուգահեռ քաղաքացիները մասնակցում են Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեին։ Դրա համար պետք է փոփոխություններ կատարվեն երկրի Սահմանադրության մեջ։

Բրյուսելը Քիշնևին պաշտոնապես շնորհել է դաշինքի թեկնածու անդամի կարգավիճակ։ Մինչև այժմ անցկացված հարցումներով ընտրողների կեսից ավելին կողմ է Եվրամիությանը Մոլդովայի անդամակցությանը։

Նախագահի պաշտոնի համար պայքարում է 11 քաղաքական գործիչ, այդ թվում՝ գործող նախագահ Մայա Սանդուն:

Քիշնևում հավանական են համարում ընտրությունների երկրորդ փուլը։ Ինտրիգն ավելի շատ վերաբերում է հնարավոր հետընտրական զարգացումներին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել