ՀՀ նախագահը կարևորեց ՄԻՊ-ի դերը Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործում |armenpress.am|
14:16 - 21 հոկտեմբերի, 2024

ՀՀ նախագահը կարևորեց ՄԻՊ-ի դերը Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը Հայաստանում մարդու իրավունքների և օմբուդսմանական միակ ազգային հաստատությունն է, որի դերակատարությունը դժվար է գերագնահատել մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության և խթանման գործում: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին նվիրված համաժողովին այս մասին ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության արդի մարտահրավերները պահանջում են բոլոր պետական կառույցների, իրավապաշտպան կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և իհարկե, միջազգային գործընկերների ջանքերի մեկտեղումը: Նա նշեց, որ վերջինիս արդյունքում պետությունը պարտավորվում է ստեղծել յուրաքանչյուրի իրավունքի և արժանապատվության պաշտպանությունը երաշխավորող մեխանիզմներ:
«Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքները վերջին 20 տարիների ընթացքում մեծ նշանակություն են ունեցել մեր հասարակության և առավել ևս ժողովրդավարության զարգացման գործում և այստեղ էական դեր է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը:

Այս տեսանկյունից առանձնահատուկ կարևորում եմ նաև համաժողովի օրակարգում ընդգրկված թեմաները, որոնք լիովին արտացոլում են ներկայումս Հայաստանում մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները»,-ասաց Խաչատուրյանը։

Նախագահը վստահ է, որ նման բարձր մակարդակով անցկացվող համաժողովում բազմակողմանի ուսումնասիրության կենթարկվեն առաջիկայում էլ մարդու և քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներն ու քայլերը, որոնք կոչված են լինելու Հայաստանում ժողովրդավարության շարունակական ամրապնդմանն ու կայացմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել