Միքայել Մելքումյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:

Ողջունելով դեսպանին` Միքայել Մելքումյանը բարձր է գնահատել Իգոր Նազարուկի գործունեությունը` ուղղված երկու երկրների խորհրդարանների համագործակցության առավել ակտիվացմանն ու միջազգային հարթակներում փոխգործակցությանը:

Դեսպանը եւս կարեւորել է Հայաստանի եւ Բելառուսի միջեւ միջխորհրդարանական կապերի, տարբեր ոլորտներում գործակցության զարգացումը:

Զրուցակիցները խոսել են ԵԱՏՄ շրջանակում հայ-բելառուսական համագործակցության մասին: Անդրադարձ է կատարվել Բելառուսում վաղաժամկետ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, նորընտիր խորհրդարանի համանուն հանձնաժողովների հետ համագործակցությանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն