Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն օրինակ են այն բանի, թե ինչպիսին պետք է լինի համագործակցությունը երկրների միջև․ Պուտին
 |tert.am|
19:03 - 22 հոկտեմբերի, 2024

Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն օրինակ են այն բանի, թե ինչպիսին պետք է լինի համագործակցությունը երկրների միջև․ Պուտին |tert.am|

tert.am: Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները օրինակելի են, կայունացնող գործոն համաշխարհային ասպարեզում։ Համագործակցությունը հավասար և ոչ պատեհապաշտական բնույթ ունի և հասել է համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահի հետ Կազանում կայացած հանդիպման ընթացքում։

«Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները երկու երկրների միջև հարաբերությունները պահում են անձնական վերահսկողության տակ։ Վերջին տասնամյակում ՉԺՀ-ի և ՌԴ–ի հարաբերությունները երկար ճանապարհ են անցել և աննախադեպ բնույթ են ստացել»,-  նշել է Չինաստանի նախագահը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել