Ալիևը հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը
 |1lurer.am|
14:46 - 25 հոկտեմբերի, 2024

Ալիևը հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը:

Հրամանագրով հաստատվում է 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը»։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը ՀՀ ԱԺ-ն վավերացրել էր հոկտեմբերի 23-ին։ Իսկ այսօր՝ հոկտեմբերի 25-ին, կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Կանոնակարգը երկու երկրների փոխվարչապետերի կողմից ստորագրվել է 2024թ. օգոստոսի 30-ին: 

Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը՝ այստեղ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել