Ընտրությունների ընթացքում արձանագրվել են աննախադեպ հարձակումներ ազատության և ժողովրդավարության վրա. Սանդու
 |1lurer.am|
19:56 - 25 հոկտեմբերի, 2024

Ընտրությունների ընթացքում արձանագրվել են աննախադեպ հարձակումներ ազատության և ժողովրդավարության վրա. Սանդու |1lurer.am|

1lurer.am: Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ հանրապետությունը գտնվում է արտակարգ իրավիճակում, քանի որ արդարադատության համակարգը չի կարող հաղթահարել ընտրական կոռուպցիան։

Մոլդովայում հոկտեմբերի 20-ին տեղի են ունեցել նախագահի ընտրություն և եվրաինտեգրման հարցով հանրաքվե։ Նախագահ Մայա Սանդուն նշել է, որ դրանց շրջանակում արձանագրել են աննախադեպ հարձակումներ ազատության և ժողովրդավարության վրա։ Նա նաև պնդել է, որ իրավապահ մարմիններն ապացույցներ ունեն ընտրողներին կաշառելու փորձերի մասին. ըստ նրա՝ խոսքը 150-300 հազար ձայնի մասին է։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ գողերը վերադառնան իշխանության, պետք է փոխել օրենսդրությունը և ձեռնարկել արտակարգ միջոցներ: Մենք գտնվում ենք արտակարգ իրավիճակում՝ պետության անվտանգությանը սպառնացող վտանգներով, երբ շատ փող ունեցող մարդիկ գնում են որոշումը. Մոլդովայի ինքնիշխան ժողովուրդը պետք է բացահայտի և պատժի բոլորին, ովքեր ներգրավված են այս ամենում, իսկ կառավարությունը և խորհրդարանը պետք է շտապ միջոցներ ձեռնարկեն»,- հայտարարել է Սանդուն:

Մոլդովայում նախագահի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 3-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել