Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից․
«Գետառի կամուրջը կառուցվել է 12-րդ դարում, այն Երևանում ամենահինն է։ Այսօր այդ կամուրջը ու դրանից հետո կառուցված բազմաթիվ կամրջային հանգույցներ ունեն խնամքի և գույքագրման կարիք։
Տարիների ընթացքում տրանսպորտային ու հետիոտնային այս անցուղիները քայքայվել ու մաշվածության բարձր մակարդակ են ձեռք բերել։ Այժմ համայնքի նախաձեռնությամբ կիրականացվեն գույքագրման աշխատանքներ, արդյունքում տասնամյակներ առաջ կառուցված կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր։
Երևանի քաղաքապետի խորհրդականի խոսքով՝ գործընթացն իրականացվում է ենթակառուցվածքների արդիականացման և ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցման համար։
Երևանը կամրջային, թունելային հանգույցների քարտեզագրում և տեխնիկական բնութագիր երբևիցե չի ունեցել․ համայնքն առաջիկայում ոչ միայն կգույքագրի ու կտա առկա վիճակի մասին եզրակացություն, այլև յուրաքանչյուր նման կառույց կունենա իր անձնագիրը։
Երևանի քաղաքապետարանը նախաձեռնությունն իրականացնելու նպատակով առաջիկայում կհայտարարի մրցույթ․ հաղթող կազմակերպությանը կտրվի 8-9 ամիս՝ հետազոտությունն իրականացնելու համար», - նշված է քաղաքապետարանի հայտարարությունում։
comment.count (0)