Գազայի ողջ բնակչությունը կարող է զոհվել մեր աչքի առաջ կատարվող ցեղասպանության հետևանքով․ ՄԱԿ հատուկ զեկուցող |news.am|
10:56 - 27 հոկտեմբերի, 2024

Գազայի ողջ բնակչությունը կարող է զոհվել մեր աչքի առաջ կատարվող ցեղասպանության հետևանքով․ ՄԱԿ հատուկ զեկուցող |news.am|

news.am: Գազայի հատվածի ամբողջ բնակչությունը կարող է զոհվել մեր աչքի առաջ իրականացվող ցեղասպանության պատճառով, ասել է Պաղեստինի օկուպացված տարածքների գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն։

«Գազայի ամբողջ բնակչությունը կարող է զոհվել մեր աչքի առաջ հայտարարված և իրականացվող ցեղասպանության հետևանքով»,- X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է նա։

Ալբանեզեն այսպես է արձագանքել ՄԱԿ-ի հումանիտար առաքելության ղեկավար Ջոյս Մսուիի ավելի վաղ արած հայտարարությանը, որում նա նախազգուշացրել էր, որ  Իսրայելի պաշարման պայմաններում «Գազայի հյուսիսային մասի ողջ բնակչությունը ոչնչացման վտանգի տակ է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել