news.am: Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարություն է տարածել Վրաստանի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, որում կոչ է արել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և երկրի այլ մարմիններին «կատարել ընտրություններում եղած խախտումներն ու դրանց վերաբերյալ պնդումներն արագ, թափանցիկ և անկախ հետաքննելու և դատական որոշումներ կայացնելու իրենց պարտականությունը»։
Ըստ Միշելի՝ Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո ինքը մտադիր է երկրի մասին հարցը մտցնել Բուդապեշտում Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական համաժողովի օրակարգ։
«Մենք ի գիտություն ենք ընդունում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական գնահատականը և կոչ ենք անում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և համապատասխան այլ մարմիններին կատարել ընտրություններում եղած խախտումներն ու դրանց վերաբերյալ պնդումներն արագ, թափանցիկ և անկախ հետաքննելու և դատական որոշումներ կայացնելու իրենց պարտականությունը: Այս ենթադրյալ խախտումները պետք է լրջորեն հետաքննվեն և վերացվեն: Մենք կրկնում ենք ԵՄ-ի կոչը Վրաստանի ղեկավարությանը՝ ցույց տալ իր հավատարմությունը երկրի ԵՄ-ին անդամակցության ուղուն՝ նաև համաձայն EUCO-ի (Եվրոպական խորհրդի) հունիսի և հոկտեմբերի եզրակացությունների: Քաղաքական սպեկտրի ողջ տարածքում կառուցողական և ներառական երկխոսությունը ներկայումս առաջնային նշանակություն ունի»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։
Ըստ ԵՄ խորհրդի ղեկավարի` Վրաստանի խորհրդարանի նոյեմբերյան առաջին նիստը թույլ կտա մեզ գնահատել իրավիճակը և որոշել ԵՄ հարաբերություններում երկրի հետ հետագա քայլերը։
comment.count (0)