Լավրովը չի բացառել Վրաստանի իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունը
 |factor.am|
19:57 - 28 հոկտեմբերի, 2024

Լավրովը չի բացառել Վրաստանի իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունը |factor.am|

factor.am: Ռուսաստանը կարող է դիտարկել շփումների մասին Վրաստանի առաջարկը, եթե այդպիսին լինի։ Այս մասին հայտարարել  է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Քուվեյթի իր պաշտոնակից Աբդալլա Ալ-Յահյայի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Եթե մեր վրացի հարևաններից ինչ-որ լրացուցիչ առաջարկներ լինեն շփումների հետ կապված, իհարկե, մենք դրանք կդիտարկենք։ Մենք երբեք շփումներից չենք խուսափել»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ պատրա՞ստ է, արդյոք, ՌԴ-ն Վրաստանի իշխանությունների հետ երկխոսության, եթե նրանք հնարավոր համարեն Մոսկվա գնալ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ երկրում անցկացված ընտրություններում դարձել են ռուսական հատուկ գործողության զոհը։ Նա նշել էր, որ չի ճանաչում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել