Կանադան կվերանայի Վրաստանի հետ հարաբերությունները ընտրությունների արդյունքների ֆոնին
 |shantnews.am|
10:29 - 29 հոկտեմբերի, 2024

Կանադան կվերանայի Վրաստանի հետ հարաբերությունները ընտրությունների արդյունքների ֆոնին |shantnews.am|

shantnews.am:  Կանադայի իշխանությունները մտադիր են վերանայել իրենց հարաբերությունները Վրաստանի ղեկավարության հետ՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների լույսի ներքո։ Այս մասին ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Մեր Յոթնյակի խմբի (G7) և եվրոպացի գործընկերների հետ համաձայնեցնելով, և հաշվի առնելով այս խորհրդարանական ընտրությունների անցկացումը և արդյունքները, Կանադան կվերանայի իր հարաբերությունները Վրաստանի ղեկավարության հետ»,- ասվում է փաստաթղթում։

ԱԳՆ-ում նշել են, որ Օտտավան պատրաստ է համագործակցել Թբիլիսիի հետ, եթե Վրաստանի իշխանությունները հարգեն ժողովրդավարությունը և մարդու իրավունքները։

Կանադայի ԱԳՆ-ն նաև նշել է, որ իրենք ի գիտություն են ընդունել Վրաստանում անցկացված ընտրությունների արդյունքները, մինչդեռ, վկայակոչելով ԵԱՀԿ տվյալները, մտահոգություն են հայտնել ընտրական գործընթացի ենթադրյալ խախտումների վերաբերյալ։ Օտտավան նաև կոչ է արել Թբիլիսիին «հարգել մարդկանց իրավունքները և ապահովել մարդկանց անվտանգությունը խաղաղ ցույցերի համատեքստում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել