Իսրայելն արգելափակել է պաղեստինցիներին օգնություն տրամադրող ՄԱԿ-ի գլխավոր գործակալության աշխատանքը
 |hy.armradio.am|
11:17 - 29 հոկտեմբերի, 2024

Իսրայելն արգելափակել է պաղեստինցիներին օգնություն տրամադրող ՄԱԿ-ի գլխավոր գործակալության աշխատանքը |hy.armradio.am|

hy.armradio.am: Իսրայելը օրենք է ընդունել, որն արգելափակում է ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) աշխատանքը։

Փաստաթղթի համաձայն՝ Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությանը կամ UNRWA-ին կարգելվի «ցանկացած գործունեություն» իրականացնել կամ ծառայություններ մատուցել Իսրայելում։ Իսրայելի իշխանություններին արգելված է որևէ կապ ունենալ UNRWA-ի հետ։

Իսրայելն ասում է, որ UNRWA-ի հարյուրավոր աշխատակիցներ կապեր ունեն ՀԱՄԱՍ-ի զինյալների հետ, որ ՀԱՄԱՍ-ի զինտեխնիկան հայտնաբերվել գործակալության օբյեկտների մոտ, և որ կազմակերպության հովանու ներքո գտնվող կրթական հաստատությունները ատելություն են հրահրում Իսրայելի նկատմամբ:

UNRWA-ն հայտարարել է, որ Իսրայելի որոշումը կհանգեցնի մարդասիրական օգնության գործընթացի տապալմանը:

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ասել է, որ օրենքը «դե ֆակտո անհնարին կդարձնի UNRWA-ի կենսական նշանակություն ունեցող գործողությունները Գազայում և լրջորեն կխանգարի Հորդանան գետի Արևմտյան ափին ծառայությունների մատուցմանը»:

Օրենքի ընդունման օրը, իսրայելական տանկերը թափանցել են Գազայի հյուսիսային հատված, շրջափակման մեջ առնելով 100,000 խաղաղ բնակիչների, Ջաբալիա, Բեյթ Լահիյա և Բեյթ Հանուն քաղաքներում մարդիկ մնացել են առանց բժշկական և սննդի պաշարների, ասվում է պաղեստինյան արտակարգ իրավիճակների ծառայության հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել