armenpress.am: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության օրակարգում Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարց չկա։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Նման օրակարգ չկա, նման հարց երբևէ չի քննարկվել»,- ասաց Կոնջորյանը։
Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու մի խումբ ՔՊ-ականների նախաձեռնության մասին ավելի վաղ գրել էր «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրին։ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ տեղեկություն չունի նման նախաձեռնության մասին։
comment.count (0)