ԲԴԽ-ն Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի համար առաջարկել է Տաթևիկ  Գրիգորյանի թեկնածությունը
17:51 - 29 հոկտեմբերի, 2024

ԲԴԽ-ն Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի համար առաջարկել է Տաթևիկ Գրիգորյանի թեկնածությունը

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր որոշել է առաջխաղացման ենթակա դատավորների ցանկից Տաթևիկ Հրաչի Գրիգորյանի թեկնածությունն առաջարկել ՀՀ նախագահին Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար։

Նախագահի հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո Գրիգորյանի որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի լիազորությունները կհամարվեն դադարած։

Նշենք, որ Գրիգորյանը Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի գործը քննած եւ նրան վերջերս մեղավոր ճանաչած դատավորն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել