Նախատեսվում է Թուրքիայի մի շարք ԶԼՄ-ների այց ՀՀ, որտեղ նաև կքննարկվի «Խաղաղության խաչմերուկ»-ը. Արայիկ Հարությունյան
 |tert.am|
11:46 - 30 հոկտեմբերի, 2024

Նախատեսվում է Թուրքիայի մի շարք ԶԼՄ-ների այց ՀՀ, որտեղ նաև կքննարկվի «Խաղաղության խաչմերուկ»-ը. Արայիկ Հարությունյան |tert.am|

tert.am: Նախատեսվում է Թուրքիայի մի շարք ԶԼՄ-ների այց ՀՀ, որտեղ նաև կքննարկվի «Խաղաղության խաչմերուկ»-ը: Այս մասին ԱԺ-ում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Մենք մեր կողմից «Խաղաղության խաչմերուկ»-ի նախագծի գաղափարի առաջխաղացմանն ենք աջակցում:

Եվ ինչպես արդեն նշեցի, մենք ունեցել ենք համաժողովներ: Այս տարի  կամ հաջորդ տարվա սկզբին նախատեսում ենք ամբողջ տարածաշրջանից տարբեր փորձագիտական կենտրոնների ներկայացուցչիների հավաք Հայաստանում:

Ուզում եմ տեղեկացնել, որ թեպետ բուն թեման «Խաղաղության խաչմերուկ»-ը չի լինելու, բայց նաև դա է արծարծվելու:

Առաջիկայում մենք ունենալու ենք իրանցի մեր գործընկերների այց Հայաստան, 4-օրյա փորձագիտական այց, որտեղ նաև «Խաղաղության խաչմերուկ»-ն  է քննարկվելու:

Նախատեսում ենք նաև Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների այց, որտեղ նաև «Խաղաղության խաչմերուկ»-ը կներկայացվի»,-ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել