Հայաստանն իր խորին ափսոսանքն է հայտնում Իսպանիայում լուրջ ջրհեղեղի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգի գրառման մեջ։
«Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում մահացածների ընտանիքներին և մեր համերաշխությունը բոլոր նրանց, ովքեր բախվել են այս տարերային աղետի հետևանքներին»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսպանիայի հարավ-արևելքում գտնվող Վալենսիա շրջանում տեղատարափ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով առնվազն 64 մարդ է զոհվել։
comment.count (0)