ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Այս մասին տեղեկացնում են փրկարար ծառայությունից։ Գորիս-Կապան ավտոճանապարհը միակողմանի փակ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
comment.count (0)