Հայոց ցեղասպանության ճանաչման օրակարգը Հայաստանի արտգործնախարարության թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Պատմության ողբերգական անցքերը ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, ԱԳՆ օրակարգում չէ»,- ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթությունը Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղության և կայունության ապահովումն է: Մենք սրա շրջանակներում թիվ մեկ քայլը, որ մենք դիտարկում ենք և որի ուղղությամբ մեր ջանքերը գործադրում ենք, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն է։
comment.count (0)