Վրաստանի դատախազությունը ընտրությունների ընթացքում հանցագործության 47 դեպքի հետաքննություն է սկսել

 |factor.am|
21:15 - 31 հոկտեմբերի, 2024

Վրաստանի դատախազությունը ընտրությունների ընթացքում հանցագործության 47 դեպքի հետաքննություն է սկսել |factor.am|

factor.am: Վրաստանի Գխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել 47 քրեական գործով՝ ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ, որոնք կատարվել են նախընտրական շրջանում և հոկտեմբերի 26-ին երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների օրը։ Մասնավորապես, հետաքննվում են ընտրակեղծիքների, ընտրողների կամքի վրա ներգործության, քվեարկության գաղտնիությունը խախտելու և ընտրողներին ընտրակաշառք տալու հետ կապված դեպքերը, հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։

Գլխավոր դատախազությունը հաստատել է նաև Սադախլո գյուղի ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ-ի տեղեկատվությունը՝ երկու անձի բերման ենթարկելու մասին։ Այնտեղ քվեարկության ժամանակ լցոնումներ են տեղի ունեցել։

Ընտրակեղծիքների հոդվածով (Վրաստանի Քրեական օրենսգրքի 1643-րդ հոդված) մեղադրանք է առաջադրվել երկու քաղաքացու։ Այս հոդվածով նախատեսված պատիժը նախատեսում է մինչև երկու տարվա ազատազրկում։

Գերատեսչությունում նշել են, որ մարդիկ, ովքեր նախկինում հայտարարել են ընտրակեղծիքների մասին, ներկայում հրաժարվում են ցուցմունքներ տալ և չեն համագործակցում հետաքննության հետ։ Դատախազությունը նման անձանց կոչ է արել «ժամանակին ներկայանալ քննչական մարմիններ» և սկսել համագործակցել օբյեկտիվ հետաքննության համար։

Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանքը» հաղթել է ձայների շուրջ 54%-ով։ Ընդդիմադիր կուսակցությունները և պետության ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքները և բողոքի ակցիաներ են կազմակերպել։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել